Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Կոմբայնին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 06 SՍ 898 համարանիշի ավտոմեքենան բախվել է տրակտորների կմախքին, ինչից վարորդ 24-ամյա Հ. Պ.-ն եւ 25-ամյա Թ. Հ.-ը  մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: