Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 4-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում` Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 88AM788 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել՝ վարորդ 22-ամյա Վ. Վ.-ն, ուղեւորներ 22-ամյա Ա. Հ.-ն եւ 22-ամյա Դ. Դ.-ն հոսպիտալցվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:





























