Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 3-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սեւան-Գավառ 8-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել Տ. Հ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 AS 828 համարանիշի ավտոմեքենան:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 18.07-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Թեժ լեռ» կոչվող հանդամասում «ԳԱԶ-31105» մակնիշի 25 ՍԼ 948 համարանիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից: