Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան եւ մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

«Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության եւ թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին:

Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ լեզվաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: