Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Սերժ Թանկյանը անդրադարձել է շփման գծում լարվածության սրացմանը:
Նրա խոսքով՝ մինչեւ այն ժամ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ պայմանավորվածություն չլինի եւ Հայաստանն ու Ադրբեջանը ֆինանսական ու ռազմական առումներով ավելի կներքաշվեն այս կամ այն գերտերությանը ծառայող կոռուպցիայի եւ քաղաքական ռեժիմի մեջ
«Ես Արցախում մի քանի տարի առաջ եմ եղել Հայաստան իմ այցի ընթացքում եւ կցանկանայի ասել, որ այնտեղ բնակվող մարդիկ բարի են, մեծահոգի, բարեսիրտ եւ ցանկանում են բարգավաճել խաղաղ երկրում, ինչպես եւ մենք», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Թանկյանը:
Նա նաեւ մեջբերել է Հայաստանի արտգործանախարարին՝ աջակցելով միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմի գաղափարը:





























