Վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն կարծում է, որ Կովկասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Վրաստանը անպայման կներքաշվի իրադարձությունների մեջ:

«Եթե հիշենք նախորդ ժամանակաշրջանը, այն ժամանակ Վրաստանը նույնպես ներգրավված էր այդ պատերազմում», - հայտարարել է Արեշիձեն:

Նրա խոսքով՝ երկիրը ստիպված կլինի երկու կողմից էլ փախստականներ ընդունել:

«Ինչպես նաեւ չի կարելի բացառել, որ երկու կողմերն էլ կցանկանան դիվերսիոն գործողություններ իրականացնել Վրաստանի տարածքում»:

Ադրբեջանցիները դեմ են Հայաստան եկող գազամուղին, իսկ հայերը՝ Ադրբեջանից Վրաստանի տարածք անցնող միջանցքին: Ընդհանուր առմամբ, հնարավոր են նաեւ ակտիվության այլ ձեւեր:

Չի կարելի մոռանալ, որ Վրաստանում կան տարածաշրջաններ, որտեղ ապրում են եւ ադրբեջանցիներ, եւ հայերը, ուստի լոկալ հակամարտություններ նույնպես հնարավոր են: Ամենակարեւորն այն է, այդ պատերազմի դեպքում տարածաշրջանի տնտեսական ակտիվությանը վերջ կդրվի:

Վրաստանը անուղղակիորեն կամ ուղղակիորեն կներգրավվի այս հակամարտության մեջ եւ իշխանության համար դժվար կլինի ինչ-որ բան անել: Կարեւորը պարզել, թե ում էր ձեռնտու այս հակամարտության բորբոքումը, ինչը մի քանի օր անց կբացահայտվի», - հայտարարել է Արեշիձեն, հաղորդում է «Վրաստանը Online»-ը: