Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երեւանի Վ. Սարգսյան փողոցի հարակից այգուց բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 39-ամյա Թենգիզ Գ.-ին եւ 30-ամյա Ռուբեն Ք.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Թենգիզ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է թիթեղյա տուփ` «Դիազեպամ» 5 մգ գրառմամբ` 22 դեղահաբերով, իսկ Ռուբեն Ք.-ի գրպանից` ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված 12 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























