Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, հուլիսի 27-ին հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց Մարի Ֆ.-ին վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն օրերս Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 32-ամյա Կարապետ Պ.-ին:

Պարզվել է, որ նշված օրը, ժամը 01.00-ին, նա է կատարել վրաերթը` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: