Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 21-ամյա Անուշիկ Դ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 3-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Անուշիկ Դ.-ն ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:





























