Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օրերս Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետի հարեւանությամբ նկատել են էլեկտրական սղոցով ծառահատում իրականացնող մի քաղաքացու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հրավիրվել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:





























