Ոստիկանության Կոտայքի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Արա Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է որպես անհայտ կորած:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Կոտայքի մարզի դատախազություն:





























