Մոսկվայում ազդեցիկ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը ծեծի է ենթարկել (Սերյոգա Բենթլին): Նա գտնվում է հիվանդանոցում:

Վերջերս Սերգեյ Ասատրյանը հետաքրքրություն էր ցուցաբերել է մայրաքաղաքի ավտոսրահների մեկի նկատմամբ: Շուտով նրա հետ կապվել է Ամին մականունով դաղստանցի հեղինակությունը՝ ներակայանալով որպես ավտոսրահի «տանիք» եւ առաջարկել է հարցը քննարկել Պոկլոնյան լեռան մոտ: Երկու կողմերն էլ հանդիպմանը եկել են ուղեկցորդներով: Սակայն խոսակցությունը չի ստացվել: Մարտում դաղստանցիների ուժերը գերակշռել են: Սերգեյ Բենթլին մինչեւ այժմ ծանր վիճակում է գտնվում, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

Սերգեյ Ասատրյանը «Օսետրինա» մականվամբ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (ով նաեւ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մտերիմներից է) որդին է: Ասատրյան-կրտսերը հանցավոր շրջանակներում պատասխանատու է Ռոստովի մարզի տարածքում ձերբակալված հեղինակությունների ֆինանսական աջակցության համար: