Պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ երկու նախկին նախարարներ Զուրաբ Ադեիշվիլիի եւ Դավիդ Քեզերաշվիլիի փաստաբանները դիմել են Թբիլիսիի վերաքննիչ դատարան, հաղորդում է «Վրաստանը Online»-y:

Վրաստանի նախկին նախագահի փաստաբանի՝ Օթար Կախիձեի խոսքով՝ Սահակաշվիլիի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Դատարանը հաշվի չի առել մեր կողմից ներկայացված փաստարկները, մասնավորապես, մեղադրանք առաջ քաշելու որոշումն ընդունվել է մինչեւ ապացույցի ստացումը՝դատախազությունը սկզբում մեղադրանք է առաջ քաշել եւ միայն հետո անցել Նինո Բուրջանաձեի հարցաքննությանն ու ապացույցների կեղծմանը: Կոնկրետ նպատակային խումբը Միխայիլ Սահակաշվիլին եւ նրան մոտ շրջապատն է, մնացածը նրանց չի հետաքրքրում: Սա նշանակում է, որ նախկին պետպաշտոնյաների քրեական պատասխանատվության ենթարկումը քաղաքական պատվեր է», - հայտարարել է Օտար Կախիձեն: