Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղություն է տվել ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն ազատ է իր ընտրության մեջ, ու նա կարող է զբաղեցնել այն տարածքները, որոնք ժամանակին ազատագրվել են հայերի կողմից: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Ըստ Մ. Եղիազարյանը:
Նրա համոզմամբ, Ալիւին թեւ են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Ինչքան վիճակը սրվի աշխարհում, Հայաստանում պատերազմի վտանգն ավելի մեծանալու է, քանի որ Ռուսաստանն իր շահերն է պաշտպանելու այս ռեգիոնում եւ Ռուսաստանն արդեն բարոյական իրավունք չի ունենալու աշխարհում միջամտելու արցախյան գործերին, քանի որ իրեն կասեն՝ «դու սկսեցիր Ղրիմում, հիմա էլ Ղարաբաղո՞ւմ: Բայց դա չի նշանակում, որ ադրբեջացիները գալու են Հայաստանը գրավեն: Այս ամբողջ աղմուկ- աղաղակի մեջ մենք կարող ենք կորցնել եւ՛ 6 շրջանը, չի բացառվում՝ անգամ Ղարաբաղը, ու այդ ժամանակ Ռուսաստանը կարող է ուղղակի շատ կոշտ ու կոպիտ ասել՝ Հայաստանի հետ գործ չունեմ»,-ընդգծել է Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանն ունի ազատագրված շչջանները պահելու խնդիր: «Մենք ինչպե՞ս ենք այդ շրջանները պահելու: Ո՞վ է արձագանքում այդ ամենին, ո՞ւր է հայկական Սփյուռքը, ո՞ւր է հայ ժողովուրդը, որտե՞ղ ենք մենք, ինչի՞ չենք բարձրաձայնում, որտե՞ղ են մեր միտինգները»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր պետք է դուրս գալ փողոց: «Մենք պետք է այդպիսի աղմուկ բարձրացնենք: Մենք պետք է ցույց տանք, որ պատերազմի պատրաստ ենք, որ պատերազմ չլինի»,-ամփոփել է նա:





























