Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 9/3 շենքի մոտ, օգոստոսի 3-ին, ժամը 23.45-ին, իրար են բախվել «Օպել» եւ «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶել-32213»-ի 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: