Երեւանի Հր. Քոչարի եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում, օգոստոսի 3-ին, ժամը 02.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























