Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության մեդալով»:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 1-ի լույս օգոստոսի 2-ի գիշերը վիրավորում ստացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացել է:

Պապ ջան լավ եմ, չգաս.Մահից ժամեր առաջ վիրավորված Սարգիսը գոտեպնդել էր ծնողներին