Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը միջազգային հանրությանն առաջարկել է քաղաքական լուծում գտնել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտությանն ու հակամարտող կողմերին ստիպել կատարել այն:

Ելույթ ունենալով Փարիզում՝ ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հակառակորդներն ունակ չեն ինքնուրույն հուսալի հաշտություն կնքել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ֆաբիուսի խոսքով, միջազգային հանրությունը պետք է երաշխավորի Իսրայելի անվտանգությունն ապագա հարձակումներից:

Օգոստոսի 4-ի գիշերը իսրայելական կողմը հայտարարել է Գազայի հատվածում 7-ժամյա հրադադար հաստատելու մասին: