NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 3-ին Հաղթանակ կամրջից ինքնասպանության դեպքի մասին:
Պարզվում է՝ կամրջից ցած նետվողը «Արարատբանկի» Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալն է՝ 58-ամյա Միքայել Քերոբյանը: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Նախաքննությունը դեռ շարունկավում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի փրկարար ծառայությունը օգոստոսի 3-ին` ժամը 01.56-ին տեղեկատվություն է ստացել, որ մոտ 50 տարեկան տղամարդը նետվել է Երեւանի «Հաղթանակ» կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները կիրճից դուրս են բերել 58-ամյա Մ. Ք.-ի դին:





























