Հայաստանի ԱԺ խմբակցությունները պայմանավորվել են ընդհանուր հայտարարությամբ հանդես գալ կապված սահմանին տիրող լարված իրավիճակի հետ: Այս մասին նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ խորհրդարանի  խմբակցությունների ղեկավարների հանդիպումից հետո:

Նա «Գալա»-ի թղթակցին հայտնել է, որ ԱԺ պատգամավորները դիրքեր այցելություն կատարելու համար պայմանավորվածություններ ենք ձեռք բերել:

Նա տեղեկացրել է, որ խորհրդարանական ոչ իշխանական եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները միասին կգնան դիրքեր եւ կլինեն հատկապես թեժ վայրերում: