Իրաքի վարչապետ Նուրի Մալիքին ռազմաօդային ուժերին հրամայել է ռազմական աջակցություն ցուցաբերել քրդական «փեշմերգա» ռազմականացված խմբավորումներին՝ երկրի հարավում սուննի զինյալների դեմ դիմադրությունում:
Օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» խմբավորումը զավթել է Զումար քրդական քաղաքն ու մոտակա նավթահանքերը:
Հաղորդվել է նաեւ, որ օգոստոսի 4-ին իսլամիստները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի կողքին գտնվող Սինջար քաղաքը:
Զինյալները հունիսին զավթել են Իրաքի հյուսիսային հատվածի մեծ մասը:
«Զինված ուժերի գլխավոր հրամանատաը ռազմաօդային ուժերի ղեկավարությանը հրամայել է օդային օգնություն ցուցաբերել «փեշմերգա» ուժերին», - հայտարարել է Իրաքի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Քասիմ Ատտան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























