Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը 2014-ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 20 728։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2014-ի մայիսին Թուրքիա է այցելել 5 475 հայաստանցի, ինչը 4,5 տոկոսով ավելին է նախորդ տարվա մայիսի համեմատ։
Նախորդ տարի մայիսին Թուրքիա էր այցելել 5 237 հայաստանցի։
2014-ի հունվար-մայիս ամիսների կտրվածքով եւս Թուրքիա մեկնած հայաստանցիների թվի աճ է գրանցվել՝ 1,1 տոկոսով։
Նշենք, որ 2013-ին Թուրքիա էր այցելել 73 հազար 365 հայաստանցի, իսկ 2012-ին՝ 70 հազար 956:





























