Ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները Իլհամ Ալիեւի քաղաքականության արդյունքն են, ով փորձում է իր երկրի ներսում լրացուցիչ օրինականություն ստանալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին:

Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով նշված գործողությունները մեծ չափով ուղղված են Ադրբեջանի գործող իշխանության ներքին PR-ին, հատկապես, որ հայտնի են ընդդիմության հետ իշխանության խնդիրները, տարբեր էթնիկ խմբերի շրջանում ընդդիմադիր տրամադրություններ են բարձրանում: «Տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերը ղարաբաղյան հակամարտության գոտի են ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, հավանաբար, որոշակի առաջադրանք կատարելով, որի իմաստը ազգային փոքրամասնությունների՝ լեզգիների, թալիշների՝ հայերի դեմ որոշակի կերպով տրամադրելու մեջ է» - նշեց Պիսկորսկին՝ ընդգծելով, որ նման կերպ ադրբեջանական իշխանությունները փորձում են ամրացնել իրենց ներքին դիրքերը: 

Բնական է, հավելեց փորձագետը, այդ ամենին նպաստում է նաեւ միջագային իրավիճակը: «Ադրբեջանցիներին կարող են կարծել, որ առաջին հերթին Ուկրաինայում զինված հակամարտության եւ քաղաքացիական պատերազմի, իսրայելական իշխանությունների կողմից Պաղեստինի ինքավարության բնակիչների դաժան ճնշումների պայմաններում նրանց գործողություններն ու սադրանքները միջազգային հանրությունում աննկատ կմնան», եզրափակեց Մատեուշ Պիսկորսկին: