Գավառ քաղաքի Բունիաթյան 18/1 հասցեում օգոստոսի 2-ին տեղի ունեցավ  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը, որին ներկա էին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Բանկի այլ ղեկավար անձինք, Գեղարքունիքի փոխմարզպետը, Գեղարքունյաց թեմի առաջնորդը  եւ այլ հրավիրյալներ:

Բանկի այս մասնաճյուղը թվով երկրորդն է Գեղարքունիքի մարզում, իսկ ընդհանուր մասնաճյուղերի հաշվով` 33-րդը:

«Գավառ» մասնաճյուղում հաճախորդները կսպասարկվեն հմուտ աշխատակիցների կողմից՝ հնարավորություն ունենալով օգտվելու տարբեր վարկատեսակներից, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից, ժամկետային ավանդների լայն տեսականուց եւ այլն:

«Մասնաճյուղի թե աշխատակիցների, թե հաճախորդների համար ստեղծված են անվտանգության եւ հարմարավետության բոլոր պայմանները, իսկ մատուցվող ծառայությունների  սակագներն ու սպասարկման որակը կգոհացնեն յուրաքանչյուր հաճախորդի», - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ընդլայնելով մասնաճյուղերի աշխարհագրությունը, փորձում է հնարավորին չափով մոտ գտնվել իր հաճախորդներին եւ գործընկերներին, որոնց մի մասն էլ գտնվում է հենց Գավառ քաղաքում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարեւորելով  մատուցվող ծառայությունների որակն ու արդիականությունը, փորձում է նպաստել տնտեսական կյանքի զարգացմանը նաեւ Հայաստանի մարզերում: