Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին լարվածությանը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության եւ Ադրբեջանում ու Հայաստանում զոհերի թվի աճն ավելացնում է անկայությունը»,- Twitter-ի իր էջում գրել է Բիլդտը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գծում ներթափանցման մի քանի փորձ է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Պաշտոնական Բաքուն խոստովանել է ավելի քան 20 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: Ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումները հետ մղելիս 5 հայ զինծառայող է զոհվել: