Թուրքական Ötüken ամսագրի կողմից Twitter-ում բաց սպառնալիք է հնչել Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի եւ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ պատրաստած Ֆաթիհ Աքընի հասցեին։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ թյուրք-թուրանականների լրատվական օրգան Ötüken ամսագրի Twitter-յան էջում գրառում է թղնվել, որտեղ սպառնալքիներ են հնչել Ցեղասպանության մասին «Հատում» ֆիլմի հեղինակ թուրք հայտնի ռեժիսոր Ֆաքիհ Աքընի եւ այդ ֆիլմը Թուրքիայում ցուցադրելու մեջ նախաձեռնություն ցուցաբերող Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հասցեին։

«PKK-ի կապեր ունեցող քուրդ ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Հատում» ֆիլմը Թուրքիայում ցուցադրելու համար «Ակոս»-ը առաջնային դեր է ստանձնել։

Մենք՝ թյուրք-թուրանական միությունը, Ötüken ամսագիրը, թույլ չենք տալու, որ 2015-ից առաջ Հայոց ցեղասպանության «սուտը» Թուրքիային պարտադրող սցենարի վրա հիմնված «Հատում» ֆիլմի ցուցադրությունը Թուրքիայում տեղի ունենա։

«Ակոս» պարբերականին, հայ ֆաշիստներին, այսպես ասած մտավորկաներին բաց կերպով ՍՊԱՌՆՈՒՄ ենք։ Այդ ֆիլմը Թուրքիայի որեւէ կինոթատրոնում չի ցուցադրվելու»,-նշվել է ազգայնականների հաղորդագրության մեջ։