Ուկրաինայի ՆԳՆ-ն օգոստոսի 4-ին հետախուզում է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Ժիրինովսկու, Սերգեյ Միրոնովի եւ Գենադի Զյուգանովի նկատմամբ: «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացվում է ՆԳՆ կայքում:

Ռուսական պատգամավորներին կասկածում են Ուկրաինայում զինյալներին աջակցելու եւ ֆինանսավորելու, ինչպես նաեւ այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության համար:

Ավելի վաղ ուկրաինական իրավապահ մարմինները քրեական գործ էին հարուցել Ժիրինովսկու, Զյուգանովի եւ Միրոնովի դեմ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Ժիրինովսկուն հարցաքննության էին կանչել Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն: ՌԼԴԿ-ի ղեկավարից բացի, Կիեւում ցանկանում էին հարցաքննել նաեւ ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովի, գործարար Կոնստանտին Մալաֆեեւին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: