Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը, չնայած իր դեմ հարուցած քրեական գորին, նախատեսում է երկիր գալ ավագ եղբոր՝ Բոլոտի հուղարկավորությանը մասնակցելու համար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

«Անկասկած, ես պարտավոր եմ, իմ պարտքն է եղբորս հուղարկավորել»,- հայտարարել է Ակաեւը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Բիշքեքում 82 տարեկան հասակում վախճանվել է Ղրղըզստանի նախկին նախագահի ավագ եղբայր Բոլոտ Ակաեւը:

Ղրղըզստանի աձաջին նախագահ Ասկար Ակաեւը պաշտոնն ու երկիրը լքել է 2005թ.-ի «կակաչների հեղափոխությունից» հետո: Նա եւ նրա մտերիմները մեղադրվում էին մի շարք հանցագործություններում, այդ թվում երկրում ընտանեկան կառավարման համակարգի ստեղծման մեջ: 2010թ.-ին նրան զրկեցին նախագահական անձեռնմխելիությունից: