Փրկարար ծառայությունն օգոստոսի 4-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 53» եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշների բեռնատար ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարից տեղի ուժերով դուրս է բերվել մեկ տուժած:
Հրշեջ-փրկարարները «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Խ.-ին:





























