Չինաստանում հայտարարել են «չինական բանակի հետ կապված պետական գաղտնիքների եւ երկրի պաշտպանության հետ կապված հետազոտությունների» ենթադրյալ գողության գործով հետաքննություն սկսելու մասին, որն իրագործել են Կանադայի երկու քաղաքացիներ: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդել է «Սինհուա« գործակալությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կասկածյալների անուններն են Քեւին Գարաթ եւ Ջուլիա Գարաթ: Գործի հետաքննությունն իր վրա է վերցրել Չինաստանի հյուսիս-արեւելքում Լյաոնին նահանգում գտնվող Դանդուն քաղաքի պետական անվտանգության վարչությունը: Սակայն չի նշվում, թե կալանավորել են արդյոք կանադացիներին:
Նշենք, որ Դանդուն քաղաքը գտնվում է Յալուցզյան գետի ափին՝ Չինաստանի եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության սահմանին եւ կարեւոր սահմանակետ է, որը կապում է Պեկինն ու Փհենյանը:





























