Վաշինգթոնը անհանգստացած է ռուսական ռազմաօդային ուժերի զինավարժություններից, որոնք մեկնարկել են օգոստոսի 4-ին: Այդ մասին ճեպազրույցին հայտարարել է ԱՄՆ պետաքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Մենք խորապես անհանգսացած ենք այս շաբաթ ուկրաինական սահմանին մոտ մասշտաբային օդային զինավարժությունների անցկացման Ռուսաստանի ծրագրերից», - հայտարարել է Փսակին:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի ռուսամետ ակտիվիստներին փոխանցել «ավելի ծանր հրթիռային սարքեր»: Սակայն Փսակին հրաժարվել է իր հայտարարությունը փաստող նյութեր տրամադրել:
«Երբ մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք, որոնք կարող ենք հրապարակել, մենք դա կանենք», - հավելել է Փսակին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը ռազմաօդային ուժերի 100 ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ աննախադեպ զորաշարժ կանցկացնի օգոստոսի 4-ից մինչեւ 8-ը նկած ժամանակահատվածում:





























