«Ռուսաց լեզվի կրող» օտարերկրացիները կարող են մեկ տարով Ռուսաստան մուտք գործելու հատուկ մուտքի արտոնագիր ստանալ: Այդ մասին ասվում է կառավարության կայքում:

«Կներմուծվի մուտքի նոր արտոնագիր՝ Ռուսաստան մուտք գործելու սովորական մուտքի արտոնագիր Ռուսաստանի Դաշանության քաղաքացիություն ստանալու նպատակով: Այդ արտոնագիրը օտարերկրյա քաղաքացուն տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով, վերջինիս՝ որպես «ռուսերենի կրող» ճանաչվելու դեպքում», - ասվումէ  հաղոդագրության մեջ:

Ճշգրտվում է, որ օտարերկրյա քաղաքացիները (կամ քաղաքացիություն չունեցողները) կարող են ռուսական քաղաքացիություն ստանալ պարզեցված հիմունքներով Ռուսաստան մշտական բնակության եւ օտարերկրյա պետության քաղաքացիությունից հրաժարվելու պայմաններով: Նրանք պետք է հարզազրույցի մասնակցեն, որտեղ հատուկ հանձնաժողովը կճանաչի վերջինիս «լեզվի կրող լինելու» փաստը:

Նշվում է, որ չարաշահումները բացառելու համար ժամանակավոր բնակության թույլտվությունը կչեղարկվի, եթե օտարեկրացիները երկու տարվա ընթացքում «Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում չներկայացնեն»: