Անհայտ անձինք գնդագոծել են Եգիպտոսի Սինայի թերակղզում գտնվող բազմազգ ուժերի եւ դիտորդների խաղարարար առաքելության ճամբարը: Տեղի ունեցածի հետեւանքով մեկ մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ձեռքի վնասվածք է ստացել ամերիկացի զինվորը: Նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Եգիպտոսի զինյալների հարձակումները հաճախակիացել են նախագահ, իսլամիստ Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալումից հետո:





























