ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի կապակցությամբ՝ կոչ անելով հայ եւ ադրբեջանական կողմերին հարգել հրադադարի մասին համաձայնությունը:
Մամուլի քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ գլխավոր քարտուղարը կիսում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների կողմից արտահայտած մտահոգությունը:
Բան Կի Մունը «բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի մասին համաձայնությունը, խուսափել հետագա բռնություններից եւ արագ ու խաղաղ քաղաքական լուծմանն ուղղված երկխոսության շարունակման եւ լարվածության թուլացման պատասխանատվություն վերցնել»:
Բան Կի Մունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այդ վտանգավոր իրադրության կարգավորման շուրջ աշխատող այլ կողմերի ջանքերը:





























