Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի օրը հայտարարել են ուկրաինական ճգնաժամով պայմանավորված ՆԱՏՕ-ի ուղղության շրջադարձի, իր բոլոր անդամներին ցանկացած սպառնալիքի դեմ պայքարելու դաշինքի պատրաստակամության մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի եվրոպական ռազմավարական շտաբում (տեղակայված է Բելգիայի Մոնս քաղաքում) բրիտանացի վարչապետի Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումների կապակցությամբ Բելգիա այցի շրջանակներում:

Քեմերոնը կոչ է արել Լեհաստանում ՆԱՏՕ-ի կառույցների ուժեղացմանն ու ընդլայնմանը, այդ թվում եւ՝ տեխնիկայի, զենքի եւ պարենի պահեստների ստեղծմանը: Նա սատարել է Բրիդլավայի՝ Շչեցինում ՆԱՏՕ-ի Հյուսիս-արեւելյան, լեհա-գերմանա-դանիական շտաբի գոյության անվանման տարբերակներից մեկի առաջարկությունը:

«Այսօր կարեւոր է նշել, որ հենց ՆԱՏՕ-ը է վեջին 65 տարիների ընթացքում Եվրոպայում անվտանգության եւ խաղաղության հենասյունը եւ մենք պետք է ապահովենք, որ դաշինքը շարունակի խաղաղության եւ կայունության պահպանման իր գործառույթները», - հայտարարել է Քեմերոնը՝ ընդգծելով, որ սա Ուելսում կայանալիք գագաթնաժողովին ամենակենտրոնական թեման կլինի: