Մեծ Բրիտանիան ռազմական եւ զրահատեխնիկա կուղարկի Եվրոպա, որպեսզի «Ռուսաստանին ցուցադրի, որ ՆԱՏՕ-ն վախեցած չէ Ղրիմի բնռակցմամբ եւ Ուկրաինայի արեւելքի ճգնաժամով»:
The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ այժմ բրիտանական զորքերի հրամանատարությունը Արեւելյան Եվրոպայում «Ռուսաստանի կողմից ագրեսիայի զսպան նպատակով» իր հարյուրավոր զինվորների «շարունակական ներկայության» ծրագիր է մշակում: Պաշտպանության գերատեսչությունների աղբյուրների տվյալներով՝ մոտակա տարվա մեծ մասը զինվորները, հնարավոր է, ռազմական զինավարժություններ անցկացնեն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում:
Անցյալ շաբաթ բրիտանական իշխանությունները հոկտեմբերին ռազմական զինավարժություններին մասնակցության համար 1350 զինծառայող եւ 350 ավտոմեքենա ուղարկելու որոշում են ընդունել, հաղորդում է «Ռոսբալտը»:




























