Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեղադել է Իսրայելին Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ «դատաստան» տեսնելու մեջ: Պետության ղեկավարը ներկայիս ճգնաժամը համեմատել է Իրաքում քրիստոնյաների եւ Սիրիայում այլ փոքրամասնությունների նկատմամբ հալածանքների հետ, հաղորդում է BBC-ը:
«Ահաբեկչությունն ու բռնությունը կարող են տարածվել, ուստի մենք պետք է գործենք: Երբ ես տեսնում եմ այն, ինչ տեղի է ունենում Իրաքում՝ քրիստոնյաների, Սիրիայում՝ փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես նաեւ Գազայում մարդկանց խոշտանգման… մենք պետք է գործենք՝ չմտածելով, որ ուրիշները կգործեն մեզ համար», - ասել է Օլանդը:
Ավելի վաղ, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ Իսրայելի անվտանգության իրավունքը չի արդարացնում Գազայում նրա գործողությունները: Նա նաեւ ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի վրա եւս մեծ պատասխանատվություն է դրված: Նրա կարծիքով, հակառակորդները ընդունակ չեն հուսալի ինքնուրույն հրադադար կնքել:





























