Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքի հինգ հարկանի բնակելի տանը կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՆԳՆ քաղաքային վարչությանը:

«հատկանիշներից նկատելի է, որ փլվել է կտուրը: Բնակիչների տարհանում է իրականացվում, - ասվում է ՆԳՆ քաղաքային վարչությունում: - Հետագա տեղեկատվությունը ճշտվում է»:

Զոհերի եւ վիրավորների մասին տվյալներ չկան, սակայն ականատեսները պնդում են, որ փլատակների տակ մարդիկ կան: Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների մասնագետներ եւ կինոլոգներ: