Էդվարդ Սնոուդենի կողմից ներկայացված ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նոր փաստաթղթերում Իսրայելը Նահանգների համար ամենագլխավոր լրտեսական սպառնալիքներից մեկն է ճանաչվել: Այդ մասին գրում է Gazet.ru-ն՝ վկայակոչելով The Intercept-ը, որտեղ եւ հրապարակված է նախկին գործակալի նյութերի հերթական մասը:
Համաձայն հրապարակված փաստաթղթերի՝ 2007թ. ամերկյան կառավարությունը համարում էր, որ Իսրայելը Վաշինգթոնի համար լրտեսական սպառնալիք է ներկայացնում (Չինաստանի, Ռուսաստանի, Կուբայի, Իրանի, Պակիստանի, ԿԺԴՀի, Ֆրանսիայի, Վենեսուելայի եւ Հարավային Կորեայի հետ միասին): Նաեւ հաստատվել է, որ Հյուսիսային Կորեայի, Կուբայի եւ Հնդկաստանի հետ միասին Իսրայելը ամերիկյան ֆինանսական եւ բանկային ինստիտուտների ենթակառուցվածքի համար «գլխավոր սպառնալիք է եղել»:
Բացի այդ, փաստաթղթերում ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ սերտ համագործակցության մանրամասներ են ներկայացվում: Այսպես, հաղորդվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Ագզային անվտանգության գործակալությունը զգալիորեն մեծացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի ռազմական վարչության մեջ մտնող Ստորաբաժանում 800-ի՝ իր գործընկերներին օգնությունը: Մի շարք դեպքերում վերջիններս աշխատել են բրիտանական եւ կանադական հատուկ ծառայությունների հետ միասին, ասվում է հոդվածում:
Մասնավորապես, ամերիկյան հատուկ ծառայությունները ֆինանսական եւ ռազմական օգնություն են ցուցաբերել Իսրայելին: Բացի այդ, գործակալությունը մերձավորարեւելյան պետությանը ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ է տրամադրել: The Intercept պարբերականի խոսքով՝ Կանադան, Բրիտանիան, եւ Հորդանանը նույնպես իջոցներ են տրամադրել Իսրայելին:





























