Հարկահավաքության եւ սոցիալական ապահովության ոլորտում շոտլանդական խորհրդարանին ավելի շատ լիազորություններ կտրամադրվեն, եթե ընտրողները անկախությանը դեմ քվեարկեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ակնկալվում է, որ վարչապետ Դեւիդ Քեմերոնը, լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը եւ լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիք Քլեգը Շոտլանդիայի խորհրդարանի «ուժեղացման» մասին համատեղ հռչակագիր կհրապարակեն:
Շոտլանդիայի առաջին նախարարի ներկայացուցչի՝ Ալեքս Սալմոնդի խոսքով՝ սա միայն նախկին խոստումների «նոր տարբերակն» է:
Հիշեցնենք, որ տարածքի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին:





























