Օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում,  «Լեքսուս RX 300»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Եղվարդ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Ելենա  Հարությունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն: