«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին չի պատրաստվում ներկա գտնվել Մերձմոսկվայում իր մոր թաղմանը: Այդ մասին հայտարարել է Խոդորկովսկու մամուլի քարտուղար Օլգա Պիսպանենը:
Նրա խոսքով՝ Խոդորկովսկու մոր մահվան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին, Կորալովում:
«Խոդորկովսկին չի գա Ռուսաստան, քանի որ ոչ ոք չի հանել նրա գումարային պահանջները», - պարզաբանել է մամուլի քարտուղարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 20-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել էր 11 տարվա ազատազրկման դատապարտված Միխայիլ Խոդորկովսկու ներման հրամանը: Այդ նույն օրը նախկին նավթային օլիգարխը ազատ է արձակվել եւ մեկնել Գերմանիա:
Մարիա Խոդորկովսկայան մահացել է Բեռլինում 79 տարեկան հասակում:





























