Շվեյցարիան եւ 26 ռուսաստանցի է ներառել պատժամիջոցային ցուցակում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Շվեյացրիայի էկոնոմիկայի, կրթության եւ հետազոտությունների նախարարությանը:
Գերատեսչության պաշտոնական կայքում պատժամիջոցների մասին տվյալներ չեն հայտնվել: Նշվում է, որ ցուցակը կրկնում է Եվրամիության ցուցակը:
Հուլիսի 26-ին պատժամիջոցների մեջ են հայտնվել ֆիզիկական անձինք, որոնք ակտիվները ԵՄ տարածքում սառեցվել են, այդ թվում՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, Անվտագության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ նրա տեղակալ Ռաշիդ Նուրգուլիեւը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:





























