Օգոստոսի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացուհի եւ հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում, թիվ 54 երթուղու ավտոբուսի սրահում` իր անզգուշության հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























