Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է երկրի նախկին նախագահ Միխայլի Սահակաշվիլիի, նախկին վարչապետի եւ նախկին արտգործնախարար Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ պաշտոնեկան դիրքի չարաշահման եւ մեկ մեղադրանք առաջադրելու մասին: Այդ մասին հաղորդում է «Վրաստանի նորությունները»՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը 2005թ. վրացական խորհրդարանի պատգամավոր Վալերի Գերլաշվիլիին ծեծի ենթարկելու մասին է: Դատախազությունում կարծում են, որ Սահակաշվիլին հանձնարարել է դատաստան տեսնել պատգամավորի նկատմամբ, երբ վերջինիս 2005թ. նախագահի քննադատությամբ հոդված էր հրապարակել:
Սահակաշվիլին ավելի վաղ հաղորդել էր, որ չի զարմանա, եթե դատախազությունը նրան նոր մեղադրանքներ առաջադրի:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Սահակաշվիլին Վրաստանից մեկնել է 2013թ. նոյեմբերին եւ մինչ այսօր չի վերադարձել հայրենիք: Նա հիմնականում ԱՄՆ-ում է բնակվում:





























