Բաթումիի նավամատույց Թուրքիայի ափամերձ պահպանության մոտորանավ է ժամանել: Պատվիրակության հետ արդեն հանդիպել է Վրաստանի սահմանային ոստիկանության ղեկավարությունը: Այս մասին գրում է «Գրուզիա Online»-ը:

Վրաստանի սահմանային ոստիկանությունից տեղեկացնում են, որ վրացական եւ թուրքական սահմանապահները 4 օր համատեղ ուսումնավարժանքներ են անցկացնելու, այցելելու են Ափամերձ պահպանության Փոթիի բազայի օպերատիվ կառավարման կենտրոն, ինչպես նաեւ դիտելու են նավերի վերանորոգման արհեստանոցը:

Թուրքական մոտորանավը վրացական նավամատույցից կհեռանա օգոստոսի 7-ին: