Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ենթադրում է, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը կներդրվի 2 տարի անց:
«Մենք ենթադրում ենք, որ 2 տարի անց ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ կունենանք: Արդյո՞ք այդ երկրից քաղաքացիների հոսք կառաջացնի: Մարդիկ արտասահման են գնում այն պատճառով, որ սեփական երկրում հեռանկարներ չեն տեսնում: Ես չեմ պատկերացնում, թե ինչու պետք է տաղանդավոր երիտասարդը հաստատվելու նպատակով մեկնի արտերկիր, եթե իր երկրում իրական հեռանկարներ ունի: Եթե մենք այստեղ մարդկանց համար համապատասխան պայմաններ ստեղծենք, նման խնդրի առջեւ չենք կանգնի: Բնականաբար, մի մասն ամեն դեպքում կգնա: Ասեմ ձեզ, նրանք, ովքեր որոշել են մեկնել, անպայման մեկնելու են՝ անկախ այն հանգամանքից, կլինի առանց վիզայի ռեժիմ, թե ոչ»,- Վրաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում «Գրուզիա Online»-ը:





























