Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով երկու զինվոր է զոհվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 19-ամյա Մուրադ Սամեդովը զոհվել է զենքի հետ անզգուշաբար վարվելու արդյունքում: Դժբախտության վայրը անհայտ է: Եւս մեկ նմանատիպ դեպք է գրանցվել Բեյլագանյան շրջանի ռազմական մասերից մեկում, որտեղ մահացել է զինվոր Ջավադ Մամեդովը: Երկու փաստերն էլ հաստատվել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, սակայն մանրամասները չեն հաղորդվում:
Ռազմական դատախազությունը միջադեպերի փաստով հետաքննություն է սկսել:
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը մի շարք դիվերսիաներ է արել, սակայն ետ է շպրտվել՝ տալով, պաշտոնական տվյալներով, 25 զոհ եւ 30 վիրավոր: Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելի մեծ է, իսկ վերը նշված զինծառայողները զոհվել են ոչ թե զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, այլ դիվերսիայից զոհվածներն են:





























