Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսկումը վաղ թե ուշ անխուսափելի է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա ճակատային գիծ, որտեղ պատերազմը ցանկացած պահի կարող է սկսել: Այդ մասին NEWS.am-ի հետ թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի վերջին ագրեսիվ գործողությունները:
Նրա խոսքով՝ բարդ է ասել՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ինչով է պայմանավորված որոշակի առանձին պահը. «Թե ինչ է տեղի ունենում տվյալ հակամարտ պահին, ես չգիտեմ եւ կարծում եմ, որ դա այդքան էլ սկզբունքային չէ», - ասաց Խրամչիխինը:
Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ են, արդյոք, Ադրբեջանի գործողությունները եւ ղարաբաղյան հակամարտության լարված իրավիճակը միջազգային խաղարար ուժերի ներգրավման առիթ ծառայել, քաղաքագետն ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղարար ուժեր կհրավիրեն: Առանց նրանց համաձայնության ոչ մի խաղարարար զորակազմ չի կարող լինել»:
Ալեքսանդր Խրամչիխինը բացարձակ ոչ մի սպասում չունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում օգոստոսի 8-9-ը հնարավոր հանդիպումից: «Ես կարծում եմ, որ հանդիպումը կլինի նախորդների պես, այսինքն՝ անարդյունք»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաղորդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն եւ Իլհամ Ալիեւը օգոստոսի 8-9-ը, հնարավոր է հանդիպեն Սոչիում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության համաձայն, Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա երկու երկրների նախագահների հետ:





























