Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Գերմանիայի միջազգային «Deutsche Welle» կայքը առաձնացրել է պատերազմի 5 ասպեկտներ, որոնք գլոբալ նշանակություն են ունեցել: Դրանց թվում է նաեւ 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

«Առաջին աշխարհամարտի նշանակությունը Եվրոպայի համար անվիճելի է. այն վերաձեւեց մայրցամաքի քաղաքական քարտեզը եւ հիմք հանդիսացավ 20-րդ դարի իրադարձությունների զարգացման համար: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի որոշ կարեւոր իրադարձություններ տեղի են ունեցել եվրոպական մայրցամաքից հեռու, այդ տարածաշրջանների համար երկարաժամկետ հետեւանքներով», - գրում է «Deutsche Welle»-ը:

«Օսմանյան եւ ռուսական կայսրություններրի միջեւ պայքարը ներառել է նաեւ Հայաստանի դատարկման արշավը: Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օսմանյան կառավարությունը շուրջկալի մեջ էր վերցրել փոքրամասնություն կազմող հայ բնակչությանը՝ ոչնչացնելով նրանցից շատերին: Մնացյալները ուղարկվել են հարկադիր աշխատանքի կամ արտաքսվել Սիրիական անապատ:  Թեեւ Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանությունը, երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը վերջերս  առաջին անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին», - նշում է «Deutsche Welle»-ը: